» ՀԱՅ ԱԶԳ ՏԱՐԱԾԵՔ !!! Քոչարյանը հենց նոր խոստովանեց որ ...... Քոչարյանի առաջին խոստովանությունը

ՀԱՅ ԱԶԳ ՏԱՐԱԾԵՔ !!! Քոչարյանը հենց նոր խոստովանեց որ ...... Քոչարյանի առաջին խոստովանությունը

Ինչ-որ մեկը խաբում է. Քոչարյանի առաջին խոստովանությունըՎերջին օրերի իրադարձություններն այնքան տեղեկատվություն են արտադրել՝ «սեւ ու սպիտակ», որից հազիվ թե հնարավոր լինի գլուխ հանել առանց կես լիտրի: Տեղեկատվական պինգ-պոնգում դժվար է հասկանալ ով է ստում, ով ճշմարիտ խոսում: Դա կարեւոր էլ չէ հասարակության համար, որին փորձում են սեւերի ու սպիտակների բաժանել: Սպիտակները միշտ ճիշտ են, իսկ սեւերը միշտ ստում են: Եվ ամեն դեպքում, մի քանի հարց առանձնացնենք, որոնցով կողմերից մեկը ստում է: Առաջինը՝ դատավոր Վաչեն զանգե՞լ է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների զրույցի ձայնագրությունում Վանեցյանն ասում է, որ վախեցած դատավորը զանգել է իրեն Քոչարյանի ձերբակալության հարցով: Ձայնագրության հրապարակումից հետո կայացած մամուլի ասուլիսում Վանեցյանն ասել է, որ չի զանգել դատավորին: Դատավոր Վաչեն պնդում է, որ չի ճանաչում Վանեցյանին եւ ոչ ոքի չի զանգել: Երկրորդ. Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակ պնդել է, որ Հայաստանում ոչ մի բան չունի (անօրինական): Նա հերքում էր իրեն վերագրվող ամեն ինչ: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, սակայն, հայտարարել է, որ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառքով ստացել է Կոնգրես հյուրանոցը: Քոչարյանը երեկ հարցազրույցում խոստովանել է, որ հյուրանոցը գնել է 2014-15 թվականներին, բայց կաշառք չի տվել: Է՞լ ինչ կխոստովանի Քոչարյանը:  Երրորդ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մամուլի ասուլիսին պնդել է, որ 2008 թվականի հունվարի 1-ին ներքին զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանին սպանել են հատուկ ջոկատայինները, որ Քոչարյանը հնարավորություն ստանա արտակարգ դրություն հայտարարել: Երեկ Ազատություն ռադիոկայանին տված զրույցում Տիգրան Աբգարյանի մայրը հայտարարել է, որ երբ Քոչարյանը հեռուստացույցով հայտարարեց արտակարգ դրություն մտցնելու մասին, իր որդին դեռ ողջ էր: Նրա որդուն սպանել են արտակարգ դրության մասին հայտարարելուց մի քանի ժամ հետո: Չորրորդ. նույն Սասուն Խաչատրյանը պնդում է, որ բանակը կրակել է մարտի 1-ին: Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը հայտարարում է, որ բանակը կրակելու հրաման չի ունեցել, իսկ եթե կրակոցներ եղել են, մասնավոր կարգով են արվել: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 1-ին բանակի ներգրավման փաստն ակնհայտ է համարում: Եվ հինգերորդ. երեկ խորհրդարանում վեճ է տեղի ունեցել Արմեն Աշոտյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Փաշինյանը պնդում է, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ քննարկվող փաստաթղթում Ղարաբաղի կարգավիճակը չի հիշատակվում: Արմեն Աշոտյանը, հղում անելով Սերժ Սարգսյանին, հայտարարում է, որ բանակցությունները հենց կարգավիճակի շուրջ են ընթացել: Դժվար է պարզել, թե ով է ճիշտ, երբ խոսքը գաղտնի փաստաթղթերի եւ վաղուց անցած իրադարձությունների մասին է: Հակասություններից նստվածքն ավելի վատ է, քան եթե պարզվի դաժան ճշմարտությունը: աղբյուր


[/banner_banner3]
Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь. Мы рекомендуем Вам зарегистрироваться либо зайти на сайт под своим именем.
Ваше имя: *
Ваш e-mail: *
Код: Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Введите код: