» » Մոսկվան նոր շտապ հայտարարություն է տրածել ..Մոսկվան հրաժարվեց Հայաստանի խորհրդարանից

Մոսկվան նոր շտապ հայտարարություն է տրածել ..Մոսկվան հրաժարվեց Հայաստանի խորհրդարանից

Չնայած Հայաստանում դեռեւս պահպանվող քաղաքական անկայունությանը, Երեւանն ու Մոսկվան կայուն գործակցում են ամենատարբեր ուղղություններով: Այդ միտքը Իզվեստիա պարբերականին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Նա թվարկել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունից հետո հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումների եւ շփումների շարքը եւ արձանագրել.

 

 

 

«Այդ շփումների գլխավոր քաղաքական արդյունքը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման անփոփոխությունն է` թե՛ երկկողմ ձևաչափում և թե՛ ընդհանուր ինտեգրացիոն կառույցների` ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում»:

 

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը փաստացի անում է կարեւոր արձանագրում, որ Հայաստանում ներքաղաքական իրողությունները եւ որոշակի անկայունությունը չեն խոչընդոտում հայ-ռուսական հարաբերության ուղղությամբ աշխատանքին:

 

 

 

Դա գործնականում վերհաստատումն է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպմանն արձանագրված հանգամանքի, որ հայ-ռուսական հարաբերությունը պետք է զարգանա միմյանց ներքին գործերին միջամտության բացառման եւ ինքնիշխանության հանդեպ հարգանքի ռեժիմում:

 

 

Այդ առումով, Կարասինի հայտարարությունն ուշագրավ է Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրության հարցի քննարկման ֆոնին, որն էլ հենց տվել է ներքին անկայունության վերաբերյալ գնահատականների նոր ալիքի առիթ:

 

 

ՌԴ փոխարտգործնախարարը փաստացի ամրագրում է, որ Մոսկվայի համար դա խնդիր չէ եւ չի խոչընդոտում հայ-ռուսական հարաբերության ուղղությամբ աշխատանքին: Այլ կերպ ասած, տողատակում նշմարվում է, որ Մոսկվան հրաժարվում է Հայաստանի խորհրդարանից:

 

 

 

Դա ուշագրավ է այն տեսանկյունից, որ դեռեւս ապրիլի վերջին, երբ արդեն հրաժարական էր տվել Սերժ Սարգսյանը, տարածվեց տեղեկություն Կարեն Կարապետյանին Պուտինի հեռախոսազնգի մասին, որտեղ նշվում էր,

 

 

թե փոփոխությունները պետք է կատարվեն սահմանադրական ճանապարհով եւ հաշվի առնելով 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրության արդյունքը: Դա արձանագրել էր ՌԴ նախագահ Պուտինը:

 

 

 

Անշուշտ, հայ ժողովուրդը, Հայաստանի հասարակությունն է որոշում, թե կոնկրետ քաղաքական իրավիճակում ինչ պետք է հաշվի առնվի, սակայն միաժամանակ իրական քաղաքականության ռեժիմում պարզ է,

 

 

 

որ հնարավոր չէ հաշվի չառնել նաեւ Հայաստանի արտաքին գործընկեր ուժային կենտրոնների վերաբերմունքը: Իսկ այդ առումով Սահմանադրական ճանապարհի մասին խոսում էին ոչ միայն Մոսկվան, այլ նաեւ արեւմտյան գործընկերները:

 

 

 

Վերջին հաշվով, թավշյա հեղափոխության հաջողության կարեւոր գրավականներից մեկն էլ այն էր, որ մեթոդաբանության եւ ճանապարհի ընտրության հարցում կատարված նրբանկատ աշխատանքը հեղափոխության գործընթացը զերծ պահեց արտաքին ավելորդ մարտահրավերներից եւ շահարկումներից:

 

 

Այդ իմաստով, հանգամանքը լինելու է նաեւ ամբողջական գործընթացի ավարտի հաջողության գրավականը, եւ կարեւոր է նաեւ ճանապարհը, որով Հայաստանում հասունացվում է խորհրդարանի արտահերթ ընտրությունը:

 

 

Ռուսաստանից ստացված արձագանքն ակնարկ է, որ Մոսկվան այլեւս չի տեսնում խորհրդարանի ապրիլի 2-ի ընտրության արդյունքի վերանայման որեւէ խնդիր:

 

 

 

Արձագանքը հատկանշական է այն իմաստով, որ Մոսկվան Հայաստանի նախորդ համակարգի համար եղել է այսպես ասած «վերին ատյան», որի վրա է դրվել հույսը եւ դա ակնառու է եղել նաեւ թավշյա հեղափոխության ընթացքում,

 

 

 

երբ պարբերաբար փորձ էր արվում հայ-ռուսական հարաբերության ուղղությամբ մանիպուլյացիաների միջոցով խնդիրներ ստեղծել Մոսկվայի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Ու այդ առումով էլ հատկանշական է Կարասինի ակնարկը, որ խնդիրներ չկան:

 

 

 

Այդ իմաստով հատկանշական է նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին ազդարարեց, որ ճանապարհի շուրջ քննարկում կունենա նաեւ Ֆրանկոֆոնիայի գործընկերների հետ, ինչում հասկանալի է, որ առանցքային էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հանգամանքը:

 

 

 

Իսկ արտահերթ խորհրդարանի ընտրության մասին հայտարարությունը Փաշինյանն արել էր Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ ամբիոնից, դրանից առաջ լսելով, թե նույն ամբիոնից ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշը ինչպես էր Հայաստանը դիտարկում որպես սահուն փոփոխության օրինակելի մոդել ամբողջ աշխարհի համար:

 

 

Այդ տեսանկյունից, Հայաստանում ներքին վերափոխումներն ընթանում են զուգահեռ աշխարհքաղաքական փոխզիջման եւ նույնիսկ փոխհամաձայնության տրամաբանությամբ,

 

 

 

ինչը նաեւ բխում է այն հանգամանքից, որ փոփոխությունների հիմքում հանրության գերակշռող մեծամասնության կամքն է,

 

 

 

որի հետ կարող են հաշվի չնստել իհարկե ուժային աշխարհաքաղաքական կենտրոնները, բայց նրանք թերեւս շատ լավ են պատկերացնում այդ կամքի հետ հաշվի չնստելու արատավոր էֆեկտները:

 

 

 

Իսկ այդ կենտրոնները քաղաքական կենտրոններ են, ի տարբերություն Հայաստանի ապաքաղաքական կուսակցությունների, որոնք փորձում են դիմադրել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին չպատկերացնելով դրանց ընդգրկման խորությունը:

[/banner_banner3]
Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь. Мы рекомендуем Вам зарегистрироваться либо зайти на сайт под своим именем.
Ваше имя: *
Ваш e-mail: *
Код: Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Введите код: