» » ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել՝ Արմեն Աշոտյանի վերաբերյալ

ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել՝ Արմեն Աշոտյանի վերաբերյալ


ՀՀ հատուկ քննչական ծառայությունը անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից արված հայտարարությանը:

ՀՔԾ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է հետևյալ հայտարարությունը.

«Հիմա «Ազատություն» ռադիոկայա՞նն է այլևս ՀՔԾ-ի փոխարեն ինձ սպառնում, որովհետև այս ընթացքում սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն»․․․

Ա. Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում իրեն սպառնացած` ՀՀ ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում`

նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում և հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից»:

 https://newstime.am/?p=35725


[/banner_banner3]
Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь. Мы рекомендуем Вам зарегистрироваться либо зайти на сайт под своим именем.
Ваше имя: *
Ваш e-mail: *
Код: Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Введите код: