» » Սերժ Սարգսյանը միայն մի բան է ասել Գևորգ Կոստանյանին, ով հիմա խուճապահար վիճակում է

Սերժ Սարգսյանը միայն մի բան է ասել Գևորգ Կոստանյանին, ով հիմա խուճապահար վիճակում է

Հրապարակը գրում է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ գաղտնալսման հետ կապված, չի կայացել, ու հանձնաժողովականներից շատերը չգիտեին, թե ինչու։ Արդյոք դա պայմանավորվա՞ծ է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի օրերս արած հայտարարությամբ եւ հոգեվիճակով։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նա բավականին խուճապահար վիճակում է։

Մենք գրել էինք, որ իր աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ սկսվեց ՀՀԿ-ի փլուզման երկրորդ փուլը, նա գնացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, բացատրել իր հայտարարության մոտիվները։ ՀՀԿ ղեկավարը լսելով՝ ասել է միայն․ «Որոշումը քոնն է»։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովը՝ Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ, կշարունակի աշխատանքը։ «Որովհետեւ դա նախեւառաջ Նիկոլ Փաշինյանին է պետք, պարզել՝ ով է կատարել ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի հայտնի գաղտնալսումը։ Հատկապես հիմա, երբ Կոստանյանն անցել է «սպիտակների» դաշտ»,- վստահեցրեց մեր աղբյուրը։

Նշենք, որ, օրենքի համաձայն, հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը։ Այսինքն՝ եթե Կոստանյանը չներկայանա նիստերին, հանձնաժողովը կշարունակի աշխատանքը»։

[/banner_banner3]
Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь. Мы рекомендуем Вам зарегистрироваться либо зайти на сайт под своим именем.
Ваше имя: *
Ваш e-mail: *
Код: Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Введите код: