О скрипте 1.07.2018 Автор: vahe 559 0

Հայր Կորյունն ԱԱԾ-ին կոչ է անում ստուգել Մայր Աթոռի գանձատունը

Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող բողոքի ցույցն Էջմիածնում ավարտվեց խաչերթով: «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամները Հայ Առաքելական եկեղեցու երեք աթոռներին կոչ արեցին միանալ իրենց՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջին։ Նրանք մեջբերեցին Երուսաղեմի Նուրհան պատրիարք Մանուկյանի նամակը, որով Պատրիարքը հայտնում էր, որ չի կարող Ամենայն Հայոց կաթողիկոսը լինել։ Իսկ ցույցը նախաձեռնողները Նուրհան պատրիարքին կոչ արեցին գալ ու տեր կանգնել Եկեղեցուն: Սուրբ Գայանե վանքի վանահայր Կորյուն աբեղա Առաքելյանն այսօր ցույցի ժամանակ Ազգային անվտանգության ծառայությանը կոչ արեց ստուգումներ իրականացնել Մայր Աթոռի գանձատանը. «Այստեղ ամենը վաճառված է։ Ապագայում այս մասին հանգամանալից ու տեսանյութով կներկայացնենք»։ Հայր Կորյունն ասաց, որ իրենք կընդառաջեն վեհափառին, բողոքի ցույցերը կդադարեցնեն Երեւանում եւ Էջմիածնում, պայմանով՝ կաթողիկոսը կամ եպիսկոպոսաց դասը կարողանա որոշում կայացնել արտահերթ, հնարավորինս արագ, ընդհանուր եպիսկոպասաց լայնամասշտաբ ժողով անցկացնել, որտեղ կքննարկվեն շարժման անդամների բարձրացրած հարցերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/06/30/96783

Популярные новости
Новые статьи