О скрипте 1.07.2018 Автор: vahe 256 0

Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով. Ուշագրավ դեպք

Չնայած տեղեկատվության սակավությանը՝ այդուհանդերձ, պաշտոնական հաղորդագրություններից կարելի է անել հետևյալ եզրակացությունները։

Կողմերը չեն անդրադարձել Արցախի խնդրին (կարծում եմ՝ անդրադարձ եղել է փակ հանդիպման ժամանակ)։ Ի դեպ՝ ի զարմանս ինձ՝ բաց հանդիպման ժամանակ Արցախին չեն անդրադարձել նաև Պուտինն ու Ալիևը։

Պուտինն, անդրադառնալով առևտրաշրջանառությանը, հայտնել է հետևյալ միտքը․ «Իհարկե, դրան նպաստում է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, և դա ակնհայտ փաստ է:

Հույս ունենք, որ մենք կշարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ»:
Սա հստակ մեսիջ է ԵԱՏՄ-ի մասով։

Հետաքրքիր է նաև Փաշինյանի հետևյալ միտքը․ «Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են այս զարգացումներով, և նաև հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերի և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա»:

Երբեք չեմ հիշում, որ «սուվերենության նկատմամբ հարգանք» արտահայտությունը որևէ հայ նախագահ օգտագործի Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ. գրում է Սուրեն Սարգսյան

Популярные новости
Новые статьи