О скрипте 1.07.2018 Автор: vahe 2 461 0

Եթե չլիներ Սերժը Շարմազանով Էդիկը որևէ դպրոցում հիմա պատմության դասատու կլիներ. Ով էր Շարմազանովը մինչև պաշտոն ստանալը


Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչ-որ տեղ հասկանում եմ Աշոտյանի, Շարմազանովի և էլի որոշ մարդկանց նվիրվածությունը Սերժին. Աշոտյանը կարմիր շորտիկով Բազեի ակտիվ մասնակցիներից էր և Սերժի շնորհիվ նա դարձավ ԱԺ պատգամավոր, Կրթության նախարար և եթե չլիներ ռեժիմի համար չարաբաստիկ թավշյա հեղափոխությունը նա մոտ ապագայում հավանաբար կդառնար արտգործնախարար. Շարմազանով Էդիկը Սերժի շնորհիվ 2007թ-ին դարձավ պատգամավոր ու եթե չլիներ Սերժը նա էլ հավանաբար հիմա որևէ դպրոցում պատմության դասատու կլիներ. Նույնը կարելի ա ասել նաև շատ մարդկանց մասին. Դրա համար չեմ զարմանում, որ էդ մարդիկ աստվածացնում են Սերժին. Ոնց որ ասում էր Վահան Հովհանննիսյանը, եթե չլիներ Սերժը Աշոտյանենց ամեն շաբաթ կծեծեին դալանների տակ»։

Популярные новости
Новые статьи