О скрипте 1.07.2018 Автор: vahe 1 707 0

Ո՞վ է ԱԱԾ նորանշանակ պետի Արթուր Վանեցյանի գեղեցկուհի տիկինը…Լուսանկարներ

ԱԱԾ նորանշանակ պետի Արթուր Վանեցյանի կինը` 36-ամյա Նոնա Վանեցյանը, սովորել է Հ. Աճառյանի անվան համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև՝ Պետական կառավարման ակադեմիայի՝ հանրային կառավարման ֆակուլտետում:

Իր մասնագիտական առաջին քայլերն արել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում:

Այնուհետև աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում՝ նախ որպես աշխատակազմի քարտուղարության անձնագրային հսկողության բաժնի պետ, այնուհետև՝ որպես աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ:

2015-16 թվականներին Վանեցյանի կինն աշխատել է նաև ԱԻՆ-ում՝ որպես նախարարի խորհրդական:

Հատկանշական է, որ ըստ մեր տեղեկությունների, այս պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Նոնան պարգևատրվել է ԱԱԾ նախկին պետի՝ Գեորգի Կուտոյանի կողմից՝ աշխատանքը լավ կատարելու համար:

017-ից Նոնա Վանեցյանն իրեն փորձում է նաև բիզնեսի ոլորտում. 2017-ի օգոստոսից նա հիմնել ու աշխատեցնում է «Վիլլա Մոնտեսորի» մանկական կենտրոնը, որտեղ հատուկ մեթաբանությամբ յուրաքանչյուր երեխայի հնարավորություն է տրվում զարգանալ իր ցանկացած ձևով՝ խաղերի միջոցով:

Ի դեպ, սա Հայաստանում գործող ամենաթանկ արժեցող մանկական կենտրոններից մեկն է:

Նոնան ու Արթուրն ունեն 2 որդի՝ Արտյոմն ու Դավիթը: Ձեր ուշադությանն ենք ներկայացնում Նոնայի և Արթուրի բացառիկ լուսանկարները…

Популярные новости
Новые статьи