О скрипте 7.07.2018 Автор: vahe 713 0

Նիկոլ Փաշինյանի նոր հեղափոխությունը

Սյունիքը և Վայոց ձորը դարձան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային առաջին այցի կանգառները: Երկօրյա աշխատանքային այցը խիստ կարևոր էր՝ ոչ այնքան ընթացիկ խնդիրներին ծանոթանալու և լուծումներ գտնելու տեսանկյունից, որքան քաղաքական նոր մշակույթ ներդնելու իմաստով: Սա, ըստ էության, հեղափոխության մարզային փուլն է կամ նոր՝ ավելի խորքային հեղափոխության մեկնարկ:

Մարզեր այցելել շատ էր սիրում նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը. նույնիսկ կարելի է պնդել, որ այդ այցերը նրա PR-ի կարևոր բաղադրիչն էին: Սակայն Կարապետյանի մարզային այցերն այդպիսին էին միայն ֆորմալ, ձևական առումով, իրականում նախկին վարչապետին իր ճոխ մեքենայից տեղափոխում էին որևէ մարզպետարանի կամ քաղաքապետարանի դահլիճ: Տեսանելի չէին մարզը, համայնքը՝ իրենց պրոբլեմներով: Կարապետյանի այցերի միակ հերոսը հենց ինքն էր, որ պարբերաբար մատ էր թափ տալիս այս կամ այն խեղճուկրակ համայնքապետի վրա՝ վուլգար բառապաշարով մարզերում կոմպենսացնելով իր երևանյան իշխանության անզորությունը, անկարողությունը:
Կարեն Կարապետյանի մարզային այցերի մասին պատմող ռեպորտաժներում միայն անիմաստ և կեղծ թվեր էին, թթված դեմքերով անհաղորդ պաշտոնյաներ, որոնց կոռուպցիոն դիմակների տակ կորում էր կոնկրետ մարզի, համայնքի քաղաքացին՝ իր հոգսերով, դարդ ու ցավով: Հայաստանը շնչահեղձ էր լինում սովետական կառավարման ռեստավրացված համակարգի ծանրության տակ, ու պատկերացնել կարելի է, թե ռուսաֆիկացման ինչ նոր ալիք էր սպառնում Հայաստանին, եթե հանկարծ հաջողեր Կարեն Կարապետյանի վարչապետությունը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո:
Նիկոլ Փաշինյանի առաջին երկօրյա մարզային այցերի հիմնական կադրում նա է, սակայն՝ մարզի, համայնքի պրոբլեմների համատեքստում, ոչ թե պաշտոնյաներով, այլ քաղաքացիներով շրջապատված: Չկան թվեր, տոկոսներ, սակայն լսելի են կոնկրետ, շատ իրական պրոբլեմները, որոնց լուծման ճանապարհին Փաշինյանը փորձում է գտնել համաձայնության կետեր, խորքային բանաձևեր: Ոչ մի դիմակ, իմիտացիա: Եթե Գորիսում բարձրացված խնդիրը օպերատիվ բնույթի է, լուծվում է տեղում՝ առանց ավելորդ ձևականության ու կեղծ ֆորմալիզմի: Եթե խնդիրը բարդ ու բազմաշերտ է, հրապարակավ հայտարարվում է, որ համաձայնություն ձեռք չի բերվել, և քննարկումները շարունակվելու են՝ ինչպես, օրինակ, Ամուլսարի դեպքում:

Նիկոլ Փաշինյանը նշաձող է սահմանում ոչ թե վիրավորելով, նվաստացնելով, այլ իր կերպարով, վարքագծով:

Գորիսի կիսակրիմինալ քաղաքապետի առջև պետք է կոնկրետ խնդիրներ դնել, որովհետև այդ քաղաքն օբյեկտիվորեն հեղափոխական չէ և փոփոխություններին հասու է լինելու էվոլյուցիոն ճանապարհով՝ մինչև գորիսեցիներն իրենք ընկալեն ավելի ադեկվատ տեղական իշխանություն ձևավորելու անհրաժեշտությունը: Կարևորն այն է, որ Փաշինյանի ուղերձների հիմնական հասցեատերը քաղաքացին է, ով հանրապետական և տեղական իշխանությունների որակը, արժեհամակարգային տարբերությունները հասկանալու հնարավորություն ունի: Դա շատ կարևոր է գիտակցված ընտրություն կատարելու համար:

Փաշինյանը խուսափում է դահլիճային հանդիպումներից՝ իր հետ փողոց բերելով նաև համայնքապետին, որն իր իշխանության համար պարտական է ոչ թե համաքաղաքացիներին, այլ Սերժ Սարգսյանին կամ նախորդ իշխանության երևելիներից մեկին: Հասարակության հետ առերեսումը ինդիկատորային է դառնում: Ավելի խելոքները ու հեռատեսները, օրինակ՝ Կապանի քաղաքապետը, հասկանում են, որ պետք է հեռանան: Վստահ ենք՝ Փաշինյանը Կապանի քաղաքապետին ոչինչ չի հորդորել. նա ընդամենը ստեղծել է համապատասխան միջավայր, որպեսզի Կապանի քաղաքապետն իր իշխանության ճգնաժամի ֆոնին կայացնի միակ ռացիոնալ որոշումը:

Սերժ Սարգսյանը ժամանակին ասում էր, որ Հայաստանում գաղջ մթնոլորտ ստեղծում են լրատվամիջոցները՝ վախենալով խոստովանել, որ ոչ մի հայելի ի վիճակի չէ քողարկել իր կոռումպացված իշխանության այլանդակ դեմքը: Հիմա ոչ ոք չի զբաղվում գաղջ մթնոլորտ ստեղծողներին հայտնաբերելով, որովհետև նման մթնոլորտ պարզապես չկա:http://www.1in.am/2386143.html

Популярные новости
Новые статьи