О скрипте 8.07.2018 Автор: vahe 3 131 0

Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը վաղը բանակ է զորակոչվում

Վաղվանից ՀՀ ԶՈւ շարքերը կհամալրի նաև երկրի առաջին դեմքի որդին` Աշոտ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը վաղը մեկնում է ծառայության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հ1 հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականի նորընտիր ղեկավար Վահագն Թևոսյանը, ով «Հայկական ժամանակում» աշխատելու տարիներին բազմիցս տեսել է փոքրիկ Աշոտին ու նրա մանկության մի դրվագ ներկայացրել իր գրառման մեջ։
«Աշոտը պուճուր ժամանակ անհավանական համով երեխա էր: Լինում էր՝ բերում էին խմբագրություն, Հրաչը՝ քեռին, հոգու հետ խաղում էր՝ Աշ դու դեռ պուճուր ես, Աշն էլ թե՝ չէ մե՜ճ եմ: Հրաչը բա՝ դե որ մեծ ես գնա հաց առ, խեղճ պուճուրը աչքերը պլշում քեռու վրա, նենց համով դեմքով էր խեղճանում, որ փորներս թուլանում էր:
Տարիները թռան, ու նոր իմացա, որ վաղը Աշը գնում ա բանակ: Ոնց թռել էին տարիները մինչև էսօր, էդ երկու տարին էլ են թռնելու: Պետք էլ չի պատկերացնել ծնողն ինչ ա զգում էդ ընթացքում՝ ամեն որդի ունեցողիս հետ կամ արդեն եղել ա նման բան, կամ կլինի»,–գրում է Թևոսյանը:

Աշոտ Փաշինյանին բարի ծառայություն մաղթելով` Թևոսյանը նաև ընդգծում է, որ վարչապետի որդու ծառայությունից հետո էլ ոչ ոք չի կարողանալու արդարացնել բանակից խուսափելու իր տրամադրությունները, ոչ ոք չի խուսափելու իր ծառայածով հպարտանալուց, ոչ ոք չի խեղճանալու իր անփողությունից՝ հարևանի լակոտի բրաբուսային կրքերը տեսնելիս։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Популярные новости
Новые статьи