» » Ահա թե ովքեր են կրակել ժողովրդի վրա մարտի 1-ին

Ահա թե ովքեր են կրակել ժողովրդի վրա մարտի 1-ին

Մարտի 1-ին ժողովրդի վրա կրակե՞լ են Գրիշա Խաչատուրովի «12 եղբայրնե՞րը»։

Հայկական Ժամանակ թերթը, նախկինում գրել էր՝

«2008 թ. մարտի 2-ին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի եւ ՊՆ Նախարար Միքայել Հարությունյանի կողմից համատեղ հաստատված հրատապ կարգով իրականացվող միջոցառումների պլանի եւ Հայկ Հարությունյանի մոտ 2008-ի մարտի 2-ին կայացած օպերատիվ խորհրդակցության արձանագրության պատճենները, որոնցով իրականացվել է մարտիմեկյան սպանդը ստօրագրել են ոստիկանությունից Աֆյանը, իսկ բանակից` Յուրի Խաչատուրովը։»

Սակայն Խաչատուրովի դերակատարումը միայն այսքանով չի ավարտվել, ըստ հավաստի լուրերի, նրա նախաձեռնությամբ էլ հենց ձևավորվել է ժողովրդի վրա կրակող դիպուկահարների՝ սնայպերների խումբը։

Խմբի կազմում Յուրի Խաչատուրովը ընդգրկել է հարազատ որդուն՝Գրիշա Խաչատուրովին և նրա 12 ընկերներին։

Բոլոր նրանք մարտիմեկյան սպանդը իրականացնելուց ՝ արյամբ իրենց հավատարմության երդումը տալուց հետո ստացան շքանշաններ և բարձր պաշտոններ ՊՆ Նախարարությունում ։

2016 թ-ին Ազատություն Ռադիոկայանին տրված հարցազրույցում անդրադառնալով Յուրի և Գրիշա Խաչատուրովների կողմից ստեղծված և մարտիմեկյան արյան վրա երդում տված հանցավոր խմբավորման գործունեությանը իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարել էր ՝

«Դա հայտնի այն 12 ընկերների թիմն էր, որոնց կազմը պարբերաբար հայտնվում է տարբեր չարաշահումների, խախտումների, քրեորեն հետապնդելի արարք հանդիսացող գործողություններում, բայց մշտապես, ունենալով բարձր հովանավորություն՝ հանձինս Գլխավոր շտաբի պետ Յուրա Խաչատուրովի, նրանք շարունակում են իրենց ծառայությունը։

Այս 12 զինվորականները բանակում ամենադաժան համբավն ունեն: Նրանք կարող են զինվորի հետ վարվել ամենադաժան կերպով` վստահ լինելով, որ իրենց հետ որևէ բան չի պատահի, քանի որ իրենցից մեկը Խաչատուրով է:

Ի դեպ Գրիգորի Խաչատուրովը իր հոր ունեցած կապերի միջոցով անում է ամեն ինչ իր «12 եղբայրներին» լավ պաշտոններ ապահովելու համար»:

Հուսանք , որ եկել է ժամանակը, որպեսզի Յուրի և Գրիշա Խաչատուրովների կողմից ստեղծված «12 եղբայրներ» բանդան ամբողջովին բացահայտվի և կանգնի դատարանի առաջ։

Աղբյուրը՝http://dim66.ru/?p=2045

[/banner_banner3]
Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь. Мы рекомендуем Вам зарегистрироваться либо зайти на сайт под своим именем.
Ваше имя: *
Ваш e-mail: *
Код: Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Введите код: