» » նոր ՇՏԱՊ տեղեկություն !!!Սաշիկ Սարգսյանի արձագանքը. գումար կտա, բայց պայմանով…

նոր ՇՏԱՊ տեղեկություն !!!Սաշիկ Սարգսյանի արձագանքը. գումար կտա, բայց պայմանով…

Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ էր տվել անօրինական ճանապարհով ձեռք բերած դրամական միջոցները ՀՀ պետական բյուջե վերադարձնելու համար։ Այսօր Ալեքսանդր Սարգսյանը հրապարակավ պատասխանել է վարչապետին` հայտարարություն տարածելով։

Ինչպես և սպասվում էր՝ Սարգսյանը հորդորում է Փաշինյանին՝ իրավապահներին բերել օրինականության դաշտ և պնդում է, որ իր կուտակած գումարները բյուջե վերադարձնելու որևէ հիմք չի տեսնում, քանի որ չի հանդիսացել պետական պաշտոնյա, բացի այդ՝ այդ գումարները ներդրել է Հայաստանի տնտեսության զարգացման մեջ: Ալեքսանդր Սարգսյանն այսօր էլ է պատրաստակամություն հայտնում ինքնակամ գումարի մի մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իր նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով: Նախկին նախագահի եղբորը մտահոգում է նաև այն հանգամանքը, որ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է իր բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին և անօրինական կարգով հրապարակել է դրանք:

Իրականում դժվար չէ կռահել Սերժ Սարգսյանի եղբոր հայրենասիրության նոպայի իրական պատճառը՝ նախկին իշխանությունների կոռուպցիոն գործարքների բացահայտման գործընթացը թևակոխել է մի փուլ, որտեղ Սարգսյանների համար նախկինում գործող երաշխիքներն այլևս ռեալ չեն և անհրաժեշտ է արդեն հիմա համապատասխան կանխարգելիչ քայլեր կատարել: Հասկանալի է, որ Ալեքսանդր Սարգսյանի այս պատասխանը պետք է դիտարկել ոչ միայն իր, այլ նաև իր եղբոր և, ընդհանրապես, ողջ նախկին համակարգի պատասխանի կամ առաջարկության համատեքստում: Ինքը՝ Փաշինյանն էլ բազմիցս հայտարարել է, որ նոր իշխանությունները բանտերը լցնելու նպատակ չեն հետապնդում՝ կարևորը գումարների վերադարձն է, մի բան՝ ինչն էլ առաջարկում է այսօր նախկին համակարգը Սաշիկ Սարգսյանի շուրթերով: Սա պայման է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որոշակի քաղաքական սակարկություն, որի արդյունքում հին համակարգի ներկայացուցիչները գլուխները կազատեն ժամանակին թալանածի չնչին տոկոսները պետական բյուջե վերադարձնելով, փոխարենը՝ կմնան ազատության մեջ և կվայելեն այդ թալանածի մյուս՝ առյուծի բաժինը: Այս պարագայում առաջին պլան է մղվում վարչապետ Փաշինյանի սկզբունքայնությունը. որքանո՞վ հին համակարգի պայմանն ընդունելի կլինի նորի համար…

Աղբյուրը՝https://lurer.com/?p=298781&l=am


[/banner_banner3]
Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь. Мы рекомендуем Вам зарегистрироваться либо зайти на сайт под своим именем.
Ваше имя: *
Ваш e-mail: *
Код: Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Введите код: