» » Միայն տեսնեք, թե որքան է մեծացել հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկի` Ռոզին. նա իսկական հրեշտակ է

Միայն տեսնեք, թե որքան է մեծացել հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկի` Ռոզին. նա իսկական հրեշտակ է


Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկի` Ռոզիի առողջական վիճակը լավ է: Նա մեծանում է:


Այս մասին ասաց աղջկա հայրը` Վարդան Կարապետյանը: Նրա խոսքով, ամիսը մեկ անգամ երեխային տանում են Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն («Մարգարյան» ծննդատուն), որտեղ նա ավելի քան երկու ամիս գտնվել է բժիշկների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ հնգյակի բոլոր երեխաները ծնվել էին խորը անհասությամբ: Երիտասարդ ընտանիքի 4-րդ երեխան, որը գտնվում էր Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, մահացել էր հուլիսի 26-ին` վիրահատության ենթարկվելուց մի քանի օր անց: Նրա աղիները դադարել էին գործել:

Ինչ վերաբերում է հնգյակի ընտանիքին Մայր Աթոռի նվիրաբերած բնակարանին, Վարդան Կարապետյանն ասաց, որ վերանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն եւ արդեն մոտ մեկ շաբաթից իրենք կտեղափոխվեն նոր բնակարան: Հիշեցնենք, որ այն գտնվում է Մեծամորում, որտեղի հանրակացարանում է ապրում այս ընտանիքը:

[/banner_banner3]
Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь. Мы рекомендуем Вам зарегистрироваться либо зайти на сайт под своим именем.
Ваше имя: *
Ваш e-mail: *
Код: Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Введите код: