» » Ինչ օրենքի խախտում է արել Հայկ Մարությանը, այս պահին սա մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում

Ինչ օրենքի խախտում է արել Հայկ Մարությանը, այս պահին սա մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում


Երեկ ՀՀ-ում լռության օր էր և կեսգիշերից արգելված էր Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրարշավի շրջանակում ցանկացած քարոզչություն իրականացնելը։

Սակայն «Իմ Քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր ֆեյբուքյան էջում լուսանկար է տեղադրել և գրել հետևյալը․«Սիրելի հայրենակիցներ, սեպտեմբերի 23-ին, շատ կարևոր օր է Հայաստանի Հանրապետության համար։ Ընտրելու ենք մայրաքաղաքի քաղաքապետ, Աստված բոլորիս պահապան։ Իմ քայլը 7»։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում իրավաբան Գարիկ Սահակյանը նշեց, որ դա միանշանակ քարոզարշավ է համարվում։

«Այդպես միանշանակ տվյալ անձը շարունակում է քարոզարշավը, կապ չունի ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով է իր ընտրողների կամ ընտրազանգվածի հետ խոսում, թե դեմ առ դեմ։ Այսինքն եթե նա հղում է անում ընտրության օրը և ընտրություն կատարելը, դա քարոզչություն է»,-մանրամասնեց Գարիկ Սահակյանը։

Քվեարկությունը տեղի կունենա կիրակի ժամը 08.00-ից մինչեւ 20.00:


Կայքը պատասխանատվություն չի կրում  Տեղադրված նյութի համար 


նյութի աղբյուր  https://asekosee.pro/?p=1325

[/banner_banner3]
Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь. Мы рекомендуем Вам зарегистрироваться либо зайти на сайт под своим именем.
Ваше имя: *
Ваш e-mail: *
Код: Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Введите код: